Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պահպանում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակը, կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաև իրականացնում ազգային չափանմուշի՝ չափագիտական հետևելիության ապահովումը մինչև միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.»,
բ. 2-րդ կետը «ապահովում է» բառերից հետո լրացնել «իր կազմում գտնվող» բառերով,
գ. 4-րդ կետը «վկայագրում» բառից հետո լրացնել «, եթե չունի չափագիտական հետևելիությունը հավաստող փաստաթուղթ» բառերով,
դ. 7-րդ կետը «աշխատանքներ» բառից հետո լրացնել «չափագիտական» բառով,
ե. 8-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «չափումներ և» բառերով, իսկ «մեթոդիկաների» բառից հետո՝ «(մեթոդների)» բառով,
զ. 10-րդ կետի «միջոցների» բառը փոխարինել «միջոցի և ստանդարտ նմուշի» բառերով,
է. 10.1-ին կետը «միջոցի» բառից հետո լրացնել «և ստանդարտ նմուշի» բառերով,
ը. 11-րդ կետը «վարում է» բառերից հետո լրացնել «տեսակը» բառով,
թ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժ. 13-րդ կետը «ստուգաչափում» բառից հետո լրացնել «և չափագիտական վկայագրում» բառերով,
ժա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) չափագիտության ոլորտում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.»,
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-19-րդ կետերով.
«16) իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.
17) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.
18) անհրաժեշտության դեպքում ստեղծում է չափագիտության խորհուրդ և սահմանում նրա գործունեության կարգը.
19) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»: