Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը».
2) 1-ին մասի՝
ա. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,
բ. 4-րդ կետը «մեթոդիկաների» բառից հետո լրացնել «(մեթոդների)» բառով.
3) 2-րդ մասից հանել «վերահսկողության շրջանակներում լիազորված» բառերը, իսկ նույն մասի «աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում» բառերը փոխարինել «ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետևելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմին՝ վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով» բառերով.
4) 3-րդ մասից հանել «Վերահսկողություն իրականացնող» բառերը, իսկ նույն մասի «կարգադրագրի ձևը» բառերը փոխարինել «կարգադրագրի, չափման միջոցի շահագործումն արգելող կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Տեսչական մարմնի ծառայողը՝
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
2) ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը՝ կազմելով կապարակնքման ակտ և արգելելով վերջինիս շահագործումը.
3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին, իսկ ստուգման ընթացքում, համապատասխան սարքերի բացակայությամբ պայմանավորված, գրավոր հրավիրում է նաև Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.
4) չափման միջոցների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը և փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին ստուգելու նպատակով կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»: