ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2 օգոստոսի 2016 թվականի թիվ 112 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 3 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝
1. Ստեղծել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խումբ։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.01.19 թիվ 6)
3. Նշված աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաստատել դրա աշխատանքի կանոնակարգը։
(3-րդ կետը փոփ ԵՏՀԿ 14.10.19 թիվ 169)
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և ենթակա է հրապարակման «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի օգոստոսի 2-ի
թիվ 112 կարգադրությամբ
ԿԱԶՄ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խմբի
(կազմն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.01.19 թիվ 6)