Հոդված 7. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված։ Ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ և սույն հոդվածի 7-րդուղղ. մասերով սահմանված կարգով, իսկ ջրօգտագործման թույլտվությունը չերկարաձգվելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մերժման մասին լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է լիցենզիա տրամադրող լիազոր մարմնին մերժման մասին հրամանն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ.ուղղ մասով.
«Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։»։