ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1725-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐՈՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐՈՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊՐՈՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 16-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1725-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-
վորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե-կու-թյուն-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 2903120000 Դիքլորմեթան (մեթիլենքլորիդ) Մեթիլենքլորիդ փրփրապոլիուրետանի
արտադրության համար կգ 4 000 Թուրքիա Վրաստան 1 600 000
2. 3506910000 Սոսինձ չոր/հեղուկ վիճակում Սոսինձ չոր/հեղուկ վիճակում՝ պոլիմերային հիմքով 1 կգ-ից ավել փաթեթ ներքնակների և կահույքի արտադրության
համար կգ 28 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 34 000 000
3. 3920104009 Պոլիէթիլենային թաղանթ ներքնակների փաթեթավորման
համար միաշերտ Պոլիէթիլենային թաղանթ ներքնակների փաթեթավորման համար միաշերտ 100 միկրոն 260 սմ լայնք կգ 50 000 Թուրքիա Իրան Վրաստան 33 000 000
4. 3921131000 Ծակոտկեն սպունգներ պոլիուրեթան-ներից` ճկուն, գլանափաթույթով Սպունգ ճկուն գլանափաթույթով 5, 10, 20, 30, 50 մմ հաստ. (օգտագործվում է որպես շերտ ներքնակներում, որպես շերտ ներքնակի հիմքերում, ամբողջ արտադրական
պրոցեսում) կգ 25 000 Թուրքիա Չինաստան Իրան Վրաստան 16 000 000
5. 5212139000 Բամբակե գործվածք ներկված Գործվածք 70% ավել բամբակից, խառնված այլ նյութերի մանրաթելերով՝ ներկված (օգտագործվում է ներքնակի և անկողնային պարագաների արտադրական
պրոցեսում) մ.2 14 600 Թուրքիա Չինաստան Վրաստան 11 240 000
6. 5401109000 Կարի սինթետիկ թելեր մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած Կարի սինթետիկ թելեր բաժնեծրարած (օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր
էտապներում) կգ 5 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 5 000 000
7. 3815909000 Կատալիզատոր Կատալիզատոր
փրփրապոլիուրետանի արտադրության համար կգ 600 Թուրքիա
Հվ. Կորեա Չինաստան Վրաստան 6 000 000
8. 3812390000 Կայունացուցիչ Կայունացուցիչ փրփրապոլիուրետանի
արտադրության համար կգ 1 600 Թուրքիա Չինաստան Վրաստան 4 600 000
9. 5407730000 Գործվածքներ 85%-ից ավել սինթետիկ համալիր թելերից՝ տարբեր գույների թելերից Գործվածքներ 85%-ից ավել սինթետիկ համալիր թելերից՝ տարբեր գույների թելերից (Ներքնակի արտադրության համար, օգտագործվում է ներքնակների
երեսպատման համար) մ.2 180 000 Թուրքիա Չինաստան Ռումինիա Վրաստան 44 000 000
10. 5602290000 Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող տեքստիլ
մնացորդներից Տեխնիկական թաղիք թերթերով ոչ ինքնասոսնձվող տեքստիլ մնացորդներից (քեչա):
Օգտագործվում է
ներքնակի ներքին շերտերում ամրության համար, հիմքերի ներքին շերտերում: կգ 290 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 71 000 000
11. 5603949000 Չգործված կտորեղեն առանց պատվածքի կոկոսի մանրաթելերից 1000 գ/մ.2 մակերեսային խտությամբ՝ ներծծված լատեք-
սային նյութերով Չգործված կտորեղեն առանց պատվածքի կոկոսի մանրաթելերից 800, 850, 1000 գ/մ.2
մակերեսային խտու-թյամբ՝ ներծծված լատեքսային նյութերով։ (Оգտագործվում է ներքնակի ներքին շերտերում) կգ 30 000 Սլովենիա Թուրքիա Վրաստան 34 000 000
12. 5603119000 Չգործված կտորեղեն առանց պատվածքի քիմիական մանրաթելերից
15 գր/մ.2 մակերե-սային խտությամբ Չգործված կտորեղեն (սպանդբոնդ) առանց պատվածքի քիմիական մանրաթելերից 15 գր/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր
էտապներում կգ 1 600 Թուրքիա Չինաստան Վրաստան 1 100 000
13. 5603129000 Չգործված կտորեղեն առանց պատվածքի
քիմիական մանրաթելերից 30, 50, 70 գր/մ.2 մակերեսային խտությամբ Չգործված կտորեղեն (սպանդբոնդ) առանց պատվածքի քիմիական
մանրաթելերից
30, 50, 70 գր/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր
էտապներում կգ 70 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 46 000 000
14. 5603139000 Սինդեպոն առանց պատվածքի
70-150 գ/մ.2 մակերեսային խտությամբ Սինդեպոն առանց պատվածքի 70-150 գ/մ.2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր
էտապներում կգ 1 200 Թուրքիա Չինաստան Վրաստան 800 000
15. 5603141009 Սինդեպոնե թաղանթ խավավոր ոչ գործվածքային Սինդեպոնե թաղանթ խավավոր ոչ գործվածքային 90, 100, 150, 250, 300 գր/մ.2
(օգտագործվում է ներքնակի ներքին շերտերում) կգ 3 800 Թուրքիա Վրաստան 6 000 000
16. 5806321000 Եզրաժապավեն կտորից գործված երիզով Եզրաժապավեն կտորից գործված երիզով (օգտագործվում է ներքնակի բոլոր եզրերը դեկորատիվ կանթով
պատելու համար) կգ 12 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 44 000 000
17. 5807109000 Պիտակներ
ներքնակի համար տեքստիլից Պիտակներ ներքնակի համար տեքստիլից կգ 500 Թուրքիա Չինաստան Վրաստան 10 000 000
18. 5811000000 Մգդակած մանածագործական նյութեր կտորով՝ մեկ կամ մի քանի մանածագործա-կան նյութերի շերտերից Եռաշերտ,
Քառաշերտ մգդակված գործվածք բամբակե կտորով՝ սինթետիկ և ոչ գործվածքային շերտերով, ներքնակի արտադրության համար (օգտագործվում է ներքնակների
երեսպատման համար) մ.2 2 200 Թուրքիա Չինաստան Վրաստան 2 200 000
19. 6006339000 Տրիկոտաժե քաթաններ սինթետիկ թելերից՝ տարբեր գույների մանվածքից Տրիկոտաժե քաթաններ սինթետիկ թելերից՝ տարբեր գույների մանվածքից, ներքնակի արտադրու-թյան համար (օգտագործվում է ներքնակների
երեսպատման համար) կգ 63 000 Թուրքիա Ռումինիա Չինաստան Վրաստան 140 000 000
20. 7217105000 Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից 0,25% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 0,6% զանգվածային բաժ-նից պակաս ածխածին պարունակող, 1,4 մմ հաստ., օգտագործվում է ներքնակի ներքին զսպանակների
արտադրությունում կգ 50 000 Չինաստան Իրան Թուրքիա Վրաստան 20 000 000
21. 7217909000 Մետաղալար պողպատից ոչ ցինկապատ 1,4,
1,8, 2.0, 2.2, 4,0 մմ
հաստ. 0.6 Զանգվ. % և ավելի ածխածին պարունակող Մետաղալար պողպատից ոչ ցինկապատ 1,4, 1,8, 2.0, 2.2, 4,0 մմ հաստ. 0.6 Զանգվ. % և ավելի ածխածին պարունակող կգ 560 000 Չինաստան Իրան Թուրքիա Վրաստան 200 000 000
22. 7320909008 Զսպանակների համակարգ փաթեթ.
սև մետաղից ոչ ցինկապատ ներքնակի արտա-դրության համար Զսպանակների համակարգ փաթեթ. սև մետաղից ոչ ցինկապատ ներքնակի
արտադրության համար, պատված սպանդբոնդով կամ առանց սպանդբոնդի,
զսպանակային համակարգ կգ 18 000 Թուրքիա Չինաստան Խորվաթիա Վրաստան 14 000 000
23. 7326200009 Մետաղալարից իրան ներքնակի հիմքի համար սև մետաղից Մետաղալարից իրան ներքնակի հիմքի համար սև մետաղից կգ 6 000 Թուրքիա Չինաստան Հվ. Աֆրիկա Վրաստան 7 200 000
24. 7326909409 Դետալներ սև մետաղից երկաթալարի ամրացման համար Դետալներ սև մետաղից երկաթալարի ամրացման համար,
օգտագործվում է ներքնակի ներքին զսպանակների արտադրությունում կգ 9 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 6 000 000
25. 8305200000 Մետաղալարե սկոբաներ կապերով ներքնակների և կահույքի արտադրության համար Մետաղի սկոբաներ կապերով. օգտագործվում է պնևմատիկ սարքերի մեջ ներքնակի և կահույքի արտադրության տարբեր փուլերում։ Օգտագործվում է սեմիֆլեքս հիմքերի ամրացման, կտորի ու փայտյա կոնստրուկցիաների միացման փուլերում կգ 5 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 3 000 000
26. 3920102400 Պոլիէթիլենային ձգվող թաղանթ փաթեթավորման համար 17, 23 միկրոն Պոլիէթիլենային ձգվող թաղանթ փաթեթավորման համար 17, 23 միկրոն հաստ., 250 և 500 մմ գլանի երկարությամբ։ Օգտագործվում է կահույքի
փաթեթավորման համար։ կգ 9 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 6 000 000
27. 4008110000 Լատեքս ճկուն գլանափաթույթով Լատեքս ճկուն, գլանափաթույթով 5, 10, 20, 30, 50 մմ հաստ. (օգտագործվում է որպես շերտ ներքնակներում, ամբողջ արտադրական պրոցեսում) կգ 10 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 4 000 000
28. 8412310009 Օդաճնշական գլան-Մեղմիչներ կահույքի համար Օդաճնշական գլան-Մեղմիչներ 450, 750, 1000, 1200, 1350, 1500 N (Նյուտոն) ուժով։ Օգտագործվում են մահճակալների և փափուկ կահույքի պահուստային մասի
բարձրացման համար։ հատ 8 800 Թուրքիա Չինաստան Վրաստան 4 000 000
29. 9403990001 Կահույքի մետաղական մասեր` բարձրացնող մեխանիզմներ Կահույքի մետաղական մասեր` բարձրացնող մեխանիզմներ: Օգտագործվում են մահճակալների և փափուկ կահույքի պահուստային մասի
բարձրացման համար։ կգ 8 000 Թուրքիա Չինաստան Վրաստան 6 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 780 740 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ