Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2024-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-02-21Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305484

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 24-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Ամփոփ հաշվետվություն բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 207-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. որոշման հավելված 1-ով հաստատված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը» բառերով.

2. որոշման հավելված 1-ով հաստատված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը»:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։