Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1485-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1759-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1485-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» N 1485-Ն որոշման՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի:».

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված օրինակելի հաստիքացուցակը (բացառությամբ մսուրային խմբերի համար սահմանված դրույթների) ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

06.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1759-Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. Սույն հավելվածով սահմանվում են՝

1) նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.

2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վարչական (տնօրեն, մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի ղեկավար, որոնք համարվում են նաև մանկավարժական աշխատողներ), մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։

2. Վարձատրության խմբերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների՝

1) վարչատնտեսական կազմի համար.

NN

ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձա-

տրության խումբը

Պաշտոնի

անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Տնօրեն 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 5

2 Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով

տեղակալ - 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1.25 1.25 1.25 4

3 Մասնաճյուղի

ղեկավար 0.25 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 4

4 Գլխավոր հաշվապահ 0.5 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1 3

5 Տնտեսվար 0.25 0.5 0.5 0.75 0.75 0.75 1 1 1 1 1 1 2

6 Գործավար 0 0 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1

7 Շեֆ խոհարար - - - - - - - - - 1 1 1 3

8 Խոհարար 1 1 1 1 1 1 2 2 2 2 2 2 2

9 Խոհարարի օգնական 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1 1 1 1

10 Լվացարար 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1

11 Հավաքարար 0.5 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1.5 1.5 1

12 Օժանդակ բանվոր 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 2 2 2 1

13 Հնոցապան ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք՝ յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ

դրույքի հաշվով 1

14 Փականագործէլեկտրամոնտյոր ● կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործէլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով

● սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործէլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր

փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք 1

15 Այգեպան մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 0,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր, ինչպես նաև 0,5 հա -ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 0,5 հա հողամասի համար` ևս 0,5 միավոր 1

16 Պահակ պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով 1

17 Վարորդ վարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել

ավտոտրանսպորտի առկայության դեպքում 2

2) մանկավարժական կազմի համար․

NN

ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձա-տրության խումբը

Պաշտոնի

անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Դաստիարակ 1.17 2.34 3.51 4.68 5.85 7.02 8.19 9.36 10.53 11.70 12.87 14.04 4

2 Դաստիարակ (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին

խմբեր) 2.34 4.68 7.02 9.36 11.7 14.04 16.38 18.72 21.6 23.4 25.74 28.08 4

3 Երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) 0.25 0.5 0.75 1 1.25 1.5 1,75 2 2 2 2.5 2.5 4

4 Ֆիզկուլտուրայի

հրահանգիչ 0.25 0.25 0.5 0.5 0.75 0.75 1 1 1.5 1.5 2 2 4

5 Մանկավարժա-հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետ (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ,

հոգեբան ) 1 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ 0,5 միավոր 4

6 Պարուսույց` պարի ղեկավար միջին և ավագ տարիքային յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի

առկայության դեպքում) 4

7 Լրացուցիչ կրթական ծառայությունների

մանկավարժ

(ուսուցիչ,

խմբավար) յուրաքանչյուր խմբին՝ 0,2 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) 4

3) ուսումնաօժանդակ կազմի համար.

NN

ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձատրության խումբը

Պաշտոնի անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Բուժքույր 1 1 1 1 1 1 1 1 1.5 1.5 1.5 1.5 3

2 Բուժքույր (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր 0.5 0.5 1 1 - - - - - - - - 3

3 Դաստիարակի օգնական 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 2

4 Դաստիարակի օգնական (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24 2

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջտարյա բնականոն աշխատանքի ապահովման նպատակով մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը սահմանվում և հաստատության տնօրենի կողմից հաստատվում է արձակուրդների տրամադրման ժամանակացույցը: Աշխատակիցներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:

4. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել

լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։