ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1485-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
1. Սույն հավելվածով սահմանվում են՝
1) նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.
2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վարչական (տնօրեն, մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի ղեկավար, որոնք համարվում են նաև մանկավարժական աշխատողներ), մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։
2. Վարձատրության խմբերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների՝
1) վարչատնտեսական կազմի համար.
NN
ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձա-
տրության խումբը
Պաշտոնի
անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Տնօրեն 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 5
2 Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով
տեղակալ - 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1.25 1.25 1.25 4
3 Մասնաճյուղի
ղեկավար 0.25 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 4
4 Գլխավոր հաշվապահ 0.5 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1 3
5 Տնտեսվար 0.25 0.5 0.5 0.75 0.75 0.75 1 1 1 1 1 1 2
6 Գործավար 0 0 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1
7 Շեֆ խոհարար - - - - - - - - - 1 1 1 3
8 Խոհարար 1 1 1 1 1 1 2 2 2 2 2 2 2
9 Խոհարարի օգնական 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1 1 1 1
10 Լվացարար 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1
11 Հավաքարար 0.5 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1.5 1.5 1
12 Օժանդակ բանվոր 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 2 2 2 1
13 Հնոցապան ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք՝ յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ
դրույքի հաշվով 1
14 Փականագործ-էլեկտրամոնտյոր ● կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով
● սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր
փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք 1
15 Այգեպան մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 0,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր, ինչպես նաև 0,5 հա -ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 0,5 հա հողամասի համար` ևս 0,5 միավոր 1
16 Պահակ պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով 1
17 Վարորդ վարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել
ավտոտրանսպորտի առկայության դեպքում 2
2) մանկավարժական կազմի համար․
NN
ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձա-տրության խումբը
Պաշտոնի
անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Դաստիարակ 1.17 2.34 3.51 4.68 5.85 7.02 8.19 9.36 10.53 11.70 12.87 14.04 4
2 Դաստիարակ (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին
խմբեր) 2.34 4.68 7.02 9.36 11.7 14.04 16.38 18.72 21.6 23.4 25.74 28.08 4
3 Երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) 0.25 0.5 0.75 1 1.25 1.5 1,75 2 2 2 2.5 2.5 4
4 Ֆիզկուլտուրայի
հրահանգիչ 0.25 0.25 0.5 0.5 0.75 0.75 1 1 1.5 1.5 2 2 4
5 Մանկավարժա-հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետ (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ,
հոգեբան) 1 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ 0,5 միավոր 4
6 Պարուսույց` պարի ղեկավար միջին և ավագ տարիքային յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի
առկայության դեպքում) 4
7 Լրացուցիչ կրթական ծառայությունների
մանկավարժ
(ուսուցիչ,
խմբավար) յուրաքանչյուր խմբին՝ 0,2 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) 4
3) ուսումնաօժանդակ կազմի համար.
NN
ը/կ Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից Վարձատրության խումբը
Պաշտոնի անվանումը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Բուժքույր 1 1 1 1 1 1 1 1 1.5 1.5 1.5 1.5 3
2 Բուժքույր (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր 0.5 0.5 1 1 - - - - - - - - 3
3 Դաստիարակի օգնական 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 2
4 Դաստիարակի օգնական (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24 2
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջտարյա բնականոն աշխատանքի ապահովման նպատակով մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը սահմանվում և հաստատության տնօրենի կողմից հաստատվում է արձակուրդների տրամադրման ժամանակացույցը: Աշխատակիցներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:
4. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:
(հավելվածը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: