«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605480
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2005 թ. N 210-Ն
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետին համապատասխան
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
ա) գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայական ստանալու և վարման իրավունքի կարգը փոխելու դեպքում ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
գ) գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու համար իրավաբանական անձանց կողմից ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝
յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման.
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։
Նախարար Դ. Լոքյան
Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 17-ի
N 210-Ն հրամանի
Ձև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի
պետական տեսչությանը
Քաղաքացի________________________________________________- ից
(անուն, ազգանուն, հայրանուն)
Ծննդյան տարեթիվը _____________________________________________
Հաշվառման վայրը ______________________________________________
__________________________________________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայական ստանալու
և վարման իրավունքի կարգը փոխելու
Խնդրում եմ ______________________________________________________
(նշվում է խնդրի էությունը)
______________________________________________________________
______________________________________________________________
Դիմումին կից ներկայացնում եմ՝
1. _____________________________________________________________
2. _____________________________________________________________
3. _____________________________________________________________
«____»____________200__ թ. ______________________________
(ստորագրություն)
Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 17-ի
N 210-Ն հրամանի
Ձև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի
պետական տեսչությանը
Քաղաքացի____________________________________________________- ից
(անուն, ազգանուն, հայրանուն)
Հաշվառման վայրը __________________________________________________
______________________________________________________________
Անձնագիր________________________տրված___________________________
(սերիա, համար) (ում կողմից)
Դ Ի Մ ՈՒ Մ
գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու
(ֆիզիկական անձանց համար)
Խնդրում եմ ______________________________________________________
(նշվում է խնդրի էությունը)
______________________________________________________________
Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները
Մեքենայի տեսակը_________________ Մակնիշը ___________________________
Արտադրության տարեթիվը___________ Շարժիչի համարը_______________________
Գործարանային համարը _____________Պետական համարանիշը __________________
Տեխնիկական վկայագիր_______________________________________________
(սերիա, համար)
Դիմումին կից ներկայացնում եմ՝
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
«___»______________200__թ. _____________________________________
(ստորագրություն)
Պետական տեսուչի գրանցումները
Տրվել են՝ պետհամարանիշ _____________________________________________
(սերիա, համար)
տեխնիկական վկայագիր ______________________________________________
(սերիա, համար)
«___»______________200__թ.
տեսուչ_________________________
(ստորագրություն)
Հավելված N 3
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 17-ի
N 210-Ն հրամանի
Ձև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի
պետական տեսչությանը
Իրավաբանական անձի անվանումը________________________________________
Գտնվելու վայրը____________________________________________________
Պետական գրանցման վկայագիր__________________________________________
(սերիա, համար)
Դ Ի Մ ՈՒ Մ
գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու
(իրավաբանական անձանց համար)
Խնդրում եմ_______________________________________________________
(նշվում է խնդրի էությունը)
______________________________________________________________
Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալներ
Մեքենայի տեսակը_____________________ Մակնիշը _______________________
Արտադրության տարեթիվը ______________ Շարժիչի համարը___________________
Գործարանային համարը_________________ Պետհամարանիշ ___________________
Տեխնիկական վկայագիր_______________________________________________
(սերիա, համար)
Դիմումին կից ներկայացվում է՝
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Ձևակերպումը վերապահվում է կատարելու __________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
______________________________________________________________
Անձնագիր՝ _______________________ տրված________________________
(սերիա, համար) (ում կողմից)
Որի ստորագրությունը _____________________________________հաստատում ենք
Կազմակերպության ղեկավար ________________________
(ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ _______________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Պետական տեսուչի գրանցումները
Տրվել են՝ պետհամարանիշ _______________________________________
(սերիա, համար)
տեխնիկական վկայագիր ______________________________
(սերիա, համար)
«___»______________200__թ. տեսուչ__________________________
(ստորագրություն)