Հոդված 11. Անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների և մրցույթների կազմակերպումը
Հոդված 11. Անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների և մրցույթների կազմակերպումը
1. Ռիելթորական կազմակերպության կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների և մրցույթների կազմակերպումն իրականացվում է ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
2. Անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների կազմակերպումը ներառում է աճուրդների անցկացման և դրանց արդյունքների վերաբերյալ հայտարարությունների նախապատրաստումն ու հրապարակումը, աճուրդի ներկայացվող անշարժ գույքի միավորների գովազդումը, աճուրդին մասնակցելու հայտերի ընդունումը և հաշվառումը, կանխավճարների ընդունման համաձայնագրերի կնքումը, աճուրդների անցկացումը, վաճառողների և գնորդների միջև վճարման պայմանների ապահովումը և օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ: Կանխավճարները ենթակա են փոխանցման բացառապես էսքրոու հաշիվների միջոցով:
3. Անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդները և մրցույթները կազմակերպվում և իրականացվում են օրենսդրության պահանջների համաձայն: