Հոդված 17. Ռիելթորի որակավորման վկայականի ժամկետը և վերաձևակերպումը
Հոդված 17. Ռիելթորի որակավորման վկայականի ժամկետը և վերաձևակերպումը
1. Ռիելթորի որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով:
2. Ռիելթորի որակավորման վկայականի ժամկետն ավարտվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ռիելթորն իրավունք ունի սահմանված կարգով դիմելու լիազոր մարմնի կողմից անցկացվող ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու և որակավորման նոր վկայական ստանալու համար: Ռիելթորը որակավորման վկայականի՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հինգ տարվա ժամկետի ավարտից հետո իրավունք ունի զբաղվելու ռիելթորական գործունեությամբ սույն մասով սահմանված վեցամսյա ժամկետում: Որակավորման քննության դրական արդյունքների հիման վրա տրված որակավորման նոր վկայականը համարվում է տրամադրված որակավորման նախորդ վկայականի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:
3. Ռիելթորի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, ռիելթորը պարտավոր է դիմել լիազոր մարմին որակավորման վկայականի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
4. Լիազոր մարմինը պարտավոր է վերաձևակերպված որակավորման վկայականը տրամադրել ռիելթորին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում: