Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ռիելթորական գործունեության վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում՝
1) պետական և համայնքային գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա.
2) հանրության գերակա շահ ճանաչված գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա.
3) գույքի հավատարմագրային կառավարման գործարքների վրա.
4) այն գործունեության վրա, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված ռիելթորական գործունեությանը, սակայն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակում.
5) այն գործունեության վրա, որը կարգավորվում է «Սնանկության մասին» օրենքով.
6) «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով և ներդրումային ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հարաբերությունների վրա.
7) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների վրա: