Հոդված 1
Հոդված 1.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող անշարժ գույքի սեփականատիրոջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող եկամուտների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով:»: