Հոդված 35. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը
Հոդված 35. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր:
2. Պայմանագրում մասնավորապես նշվում են`
1) աշխատանքների նպատակը և կատարման ժամկետները.
2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները.
3) պայմանագրի գործողության ժամկետը.
4) ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունները սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը.
5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը.
6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:
(35-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)