Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-04-22-ից մինչև 2022-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում:

2. Նախագծի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու համար:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ և 11-րդ մասերով սահմանված կանոնները:

5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(57-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։