Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2013-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 51. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

գործել է մինչև 2013-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 51. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը և ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված փորձաքննությունների: Դիմումի գրանցման օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում, հանքարդյունահանման նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

3. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել:

4. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ ներկայացված օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին պահանջվող տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Թերությունները վերացնելուց և դիմումը կրկին ներկայացնելուց հետո դիմումը լիազոր մարմնում համարվում է գրանցված սկզբնական ներկայացման օրվանից: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը մերժում է դիմումը:

5. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է.

3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած որևէ ընդերքօգտագործման իրավունք.

6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտման դեպքում.

7) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

6. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

7. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։