Գլուխ 3 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 28. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը
Հոդված 28. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը
1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա:
2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո: Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով:
3. Գրավադրված ընդերքօգտագործման իրավունքի իրացումն իրականացվում է բացառապես հրապարակային սակարկությունների միջոցով` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով: