Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1818-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը «հիմնադրամին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին» բառերով.

2) որոշման 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝

« 58. Արարատ Վարդաշեն համայնքի

միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-

ԱՇՁԲ-2024/4 04․12․2024 թ. «Լիլանարմ» ՍՊԸ 64,488,818.3 88.2%

59. Լոռի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-2 14․07․2025 թ. «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ, «Էմթիէյ» ՍՊԸ, «Ռո-Մար» ՍՊԸ և

«Ջերմգազշին» ՍՊԸ կոնսորցիում 82,378,225.8 66.6%

60. Լոռի Լեռնանցքի միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/28 11․07․2025 թ. «Գևտանիք» ՍՊԸ և

«Այպոշին» ՍՊԸ կոնսորցիում 98,321,727.9 66.0%

61. Կոտայք Գառնու թիվ 2 ավագ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-3 03․06․2025 թ. «Շին Բարեկարգում» ՍՊԸ և «Ջեներալ Բիլդեր» ՍՊԸ կոնսորցիում 69,276,643.3 86.6%

62. Շիրակ Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան

միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-1 27․06․2025 թ. Ա/Ձ Եփրեմ Գալստյան և Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության

«Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ կոնսորցիում 153,605,432.4 72.5%

63. Շիրակ Աշոցքի միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-1 03․06․2025 թ. «Լենճանշին» ՍՊԸ,

«Մ․ Լամբարյան» ՍՊԸ և «Կ․Ս․Վ․ շին» ՍՊԸ կոնսորցիում 51,714,021.9 52.4%

64. Տավուշ Տավուշի միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/10/2 12․06․2025 թ. «ԷԴՈՒԱՐԴ-ՇԻՆ» ՍՊԸ 134,062,506.6 54.3%

65. Տավուշ Թեղուտի միջնակարգ դպրոց ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/3/1 04․06․2025 թ. «ԳԱՄՇԻՆ» ՍՊԸ 150,288,769.2 66.6%

»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման 10-րդ կետը «12.44 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ պայմանագրով սահմանված գնի 17.42 տոկոսի չափով» բառերով, իսկ «2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերի» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։