Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«1» նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 1995 թ. N 64

Քաղ. Երևան

«ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Կինովարձույթ» պետական ձեռնարկությունը` «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. «Կինովարձույթ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3. «Կինովարձույթ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1705 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1705 հազ. դրամ:

5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 287 հազ. դրամ:

6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1705 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8. Սահմանել, որ «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:

9. Սահմանել, որ «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`սահմանված կարգով Հայխնայբանկում «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։