ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 608-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 19-ից մինչև 2027 թվականի մարտի 18-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
ապրիլի 25-ի N 608-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե- կու- թյուն-
ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 9406909009 Հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ Արդյունաբերական տարածքների, ներառյալ մաքուր սենյակների կառուցման հավաքածու, որը բաղկացած է.
Պատեր, պատուհաններ, դռներ, առաստաղ, հատակներ, կլիմայի
կառավարման սարքավորումներ, օդատարներ (փականներով, զտիչներով և այլ օժանդակ նյութերով), գոլորշու խողովակաշար, կոնդենսատային խողովակաշարեր, էլեկտրական լարեր (հոսանք և լուսավորություն), ծխի հեռացման համակարգ, մոնիթորինգ և հեռախոս, BMS համակարգ, մուտքի կառավարման համակարգ, հրդեհային ազդանշանային համակարգ և խողովակաշար,
Կոմպրեսորային խողովակաշար, PW, WFI խողովակաշար և բաշխիչ
կայան, PS խողովակաշար կգ 90876,1 Չինաստան Չինաստան 423 500 000
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ
1. 1702305000 Գլյուկոզա (դեքստրոզա)՝ մոնոհիդրատ, դեղանյութ – – – սպիտակ բյուրեղային փոշու տեսքով՝ ագլոմերացված կամ չագլոմերացված; գլյուկոզա (դեքստրոզա)՝
մոնոհիդրատ, դեղանյութ կգ 40 000 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 33 600 000
2. 2501009900 Տեխնիկական աղ,
broxo tablets, 25կգ-ոց պարկերով – – – – այլ; տեխնիկական
աղ, broxo tablets, 25կգ-ոց պարկերով կգ 44 000 ԵՄ ԵՄ 16 200 000
3. 2501009900 Նատրիումի քլորիդ՝ դեղի հումք, /ոչ սննդային/, 25կգ-ոց
պարկերով – – – – այլ; նատրիումի քլորիդ՝ դեղի հումք, /ոչ սննդային/,
25կգ-ոց պարկերով կգ 140 000 ԵՄ,
Չինաստան Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 34 250 000
4. 2827200000 Կալցիումի քլորիդ՝ դեղափոշի, 25կգ-ոց պարկերով – կալցիումի քլորիդ; կալցիումի քլորիդ՝ դեղափոշի, 25կգ-ոց
պարկերով կգ 1 000 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 1 170 000
5. 2836300000 Նատրիումի հիդրոկարբոնատ՝ դեղանյութ, 25կգ-ոց տակառներով – նատրիումի ջրածնակարբոնատ (նատրիումի բիկարբոնատ); նատրիումի հիդրոկարբոնատ՝ դեղանյութ, 25կգ-ոց
տակառներով կգ 200 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 600 000
6. 2905430000 Մաննիտոլ՝
դեղանյութ, 25կգ-ոց տակառներով – – մաննիտ; մաննիտոլ՝
դեղանյութ, 25կգ-ոց
տակառներով կգ 6 000 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 13 650 000
7. 2918110000 Նատրիումի լակտատ՝ դեղանյութ, 25կգ-ոց տակառներով – – կաթնաթթու, դրա աղերն ու բարդ եթերները; նատրիումի լակտատ՝ դեղանյութ, 25կգ-ոց
տակառներով կգ 50 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 381 000
8. 2922498500 Ամինոկապրոնաթթու`
դեղափոշի, 25կգ-ոց տակառներով – – – այլ; ամինոկապրոնաթթու`
դեղափոշի, 25կգ-ոց
տակառներով կգ 1 200 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 38 200 000
9. 2922498500 Պրոկային հիդրոքլորիդ՝
դեղանյութ – – – այլ; պրոկային հիդրոքլորիդ՝ դեղանյութ կգ 100 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 2 307 000
10. 2933499000 Ցիպրոֆլօքսացին` դեղանյութ, 25կգ-ոց տակառով – – – այլ; ցիպրոֆլօքսացին` դեղանյութ, 25կգ-ոց
տակառով կգ 100 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 2 500 000
11. 2933539000 Դեղանյութ moxifloxacine
hydrochloride – – – այլ; դեղանյութ moxifloxacine hydrochloride կգ 250 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 69 875 000
12. 2934996009 Լևոֆլոքսացին` դեղափոշի, 25կգ-ոց
տակառով – – – – այլ; լեվոֆլոքսացին` դեղափոշի, 25կգ-ոց
տակառով կգ 200 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 6 580 000
13. 3104209000 Կալիումի քլորիդ (65.9% կալիումի օքսիդ պարունակող)՝ դեղափոշի, 25կգ-ոց պարկերով
– – անջուր չոր նյութում k2о-ի վերահաշվարկով 62 զանգվ.%-ից ավելի կալիում
պարունակող; կալիումի քլորիդ (65.9% կալիումի օքսիդ պարունակող)՝ դեղափոշի,
25կգ-ոց պարկերով կգ 5 000 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 7 375 000
14. 3505105000 Հիդրոքսիէթիլ օսլա՝ դեղանյութ, 25կգ-ոց տակառներով – – – բարդ կամ պարզ եթերի վերածված օսլաներ; հիդրոքսիէթիլ օսլա՝ դեղանյութ, 25կգ-ոց
տակառներով կգ 1 500 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 66 960 000
15. 3821000000 Մշակային միջավայրեր պատրաստի մշակային միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ և նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար;
մշակային միջավայրեր կգ 960 ԵՄ ԵՄ 10 137 000
16. 3824994500 Դիրտի առաջացումն արգելակող պատրաստի բաղադրություն w100l; w110l - - - - դիրտի առաջացումն արգելակող բաղադրություններ և նմանատիպ ապրանքներ; դիրտի առաջացումն արգելակող պատրաստի բաղադրություն w100l; w110l կգ 6 000 ԵՄ ԵՄ 14 632 000
17. 3913900000 Բնական պոլիմերներ
- դեքստրան 40՝ դեղափոշի, 25կգ-ոց տակառներով – այլ; բնական պոլիմերներ
- դեքստրան 40՝ դեղափոշի, 25կգ-ոց տակառներով կգ 1 000 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 22 620 000
18. 3913900000 Բնական պոլիմերներ
- դեքստրան 70՝ դեղափոշի, 25կգ-ոց
տակառներով – այլ; բնական պոլիմերներ
- դեքստրան 70՝ դեղափոշի,
25կգ-ոց տակառներով կգ 150 ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան ԵՄ,
Չինաստան, Հնդկաստան 2 899 000
19. 3920104009 Պոլիէթիլենային թաղանթ պոլիամիդի
համակցությամբ
pa/pe, միաշերտ չտպագրված, դեղերի փաթեթավորման համար 0.07 և 0.1 մմ
հաստությամբ ---- прочие; պոլիէթիլենային թաղանթ պոլիամիդի
համակցությամբ pa/pe, միաշերտ չտպագրված, դեղերի փաթեթավորման համար 0.07 և 0.1 մմ հաստությամբ կգ 120 000 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 180 000 000
20. 3921906000 Պոլիմերային թաղանթ ալյումինե թաղանթի միջուկով տպագրված, գլանափաթեթներով – – համամիացման նյութերից; պոլիմերային թաղանթ ալյումինե թաղանթի միջուկով տպագրված,
գլանափաթեթներով կգ 12 000 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 36 000 000
21. 3923210000 Պոլիմերային պարկեր ալյումինե թաղանթի միջուկով տպագրված՝ դեղերի փաթեթավորման համար – – էթիլենի պոլիմերներից; պոլիմերային պարկեր ալյումինե թաղանթի միջուկով տպագրված՝ դեղերի փաթեթավորման համար կգ 2 000 ԵՄ,
Չինաստան ԵՄ,
Չինաստան 5 500 000
22. 3923301090 Պլաստմասե սրվակներ' աչքի կաթիլների համար
/հավաքածու/ - 5մլ և 10մլ տարողությամբ – – – այլ; պլաստմասե սրվակներ' աչքի կաթիլների համար
/հավաքածու/ - 5մլ և 10մլ տարողությամբ կգ 5 000 ԵՄ,
Չինաստան, Թայվան ԵՄ,
Չինաստան, Թայվան 31 560 000
23. 9018905001 ՊՎՔ և ՊՊ
կոնտեյներներ (տոպրակներ) արյան փոխարինիչների և
ինֆուզիոն լուծույթների համար իր փականներով (կոմպլեկտ) – – – համակարգեր՝ արյան, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների վերցման ու փոխներարկման համար;
պվք և պպ կոնտեյներներ (տոպրակներ) արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների համար իր փականներով
(կոմպլեկտ) հատ 28 000
000 ԵՄ,
Կոլումբիա, Չինաստան ԵՄ,
Կոլումբիա, Չինաստան 2 014 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 3 034 496 000
(հավելվածը փոփ. 18.12.25 N 1863-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
26.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ