Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Հոդված 9.1. Արհեստակցական միության պետական գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.1. Արհեստակցական միության պետական գրանցումը

Արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

Արհեստակցական միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում`

ա) արհեստակցական միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.

բ) քաղվածք արհեստակցական միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսի, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից արհեստակցական միություն հիմնադրելու, արհեստակցական միության կանոնադրությունը հաստատելու, արհեստակցական միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և արհեստակցական միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

գ) լիազորված անձի և արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Արհեստակցական կազմակերպությունների միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին.

դ) արհեստակցական միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության փոփոխության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության փոփոխության գրանցումը: Արհեստակցական միության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

(9.1-ին հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։