Գլուխ 3 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 12. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Արհեստակցական միությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան:
Արհեստակցական միության գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ:
Արհեստակցական միության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:
(12-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)