Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-26-ից մինչև 2025-12-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Հոդված 6. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)

գործել է մինչև 2025-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)

Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:

Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Աշխատողը կարող է մասնակից (անդամ) լինել մեկից ավելի կազմակերպությունների, եթե դա չի հակասում նրանց կանոնադրություններին:

Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) լինելու կարգը սահմանվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ:

Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները և Սահմանադրական դատարանի դատավորները:

Գործատուն չի կարող ընտրվել այն արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինների կազմում, որին մասնակցում (անդամակցում) է տվյալ գործատուի աշխատողը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-171-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։