Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-03-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2022-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը և կամրջակի վրա բեռնվածությունը) և եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին և չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության և եզրաչափային պարամետրերի առավելագույնը:

Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաև փոխադրումների անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:

2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Երեխաների զբոսաշրջային և զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ և հետևյալ պայմաններով.

ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին.

բ) միանգամյա` մինչև երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ և մոտակա լուսարձակների միացմամբ.

գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ.

դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի և պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման և իջեցման ժամանակ կարգ պահպանի:

Զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու և ուղևորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն:

Երեխաների զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:

4. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)

5. Ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի և բեռնվածության սահմաններում:

6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

7.

8.

(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն)

(հոդվածը 30.07.21 ՀՕ-314-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 06.08.2022 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։