Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների և փրկարարական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական օգտագործման նպատակներով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:
(2-րդ հոդվածը 16.12.16 ՀՕ-17-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 24.02.2017-ին:)