Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-22-ից մինչև 2022-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

գործել է մինչև 2022-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները, ինչպես նաև միկրոավտոբուսները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.

5.

6.

(7-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 16.09.20 ՀՕ-420-Ն)

(հոդվածը 30.07.21 ՀՕ-314-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։