Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-27-ից մինչև 2014-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 6. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը

գործել է մինչև 2014-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը`

ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական և ռազմավարական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

դ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը.

ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակումը` անկախ սեփականության ձևից.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր պետական տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիցենզավորումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացում.

ժ) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։