Գլուխ 4 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 19. Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները և հիմնական պահանջները
Հոդված 19. Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները և հիմնական պահանջները
1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտով տարբեր տեսակի բեռների փոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը 16.12.16 ՀՕ-17-Ն օրենքի 10-րդ հոդվածով ուժը կկորցնի 24.02. 2017-ին:)