Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԵՂՐՈՒ Կ. ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի,« ՄԵՂՐՈՒ Լ. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի,«ՄԵՂՐՈՒ Լ.ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 դեկտեմբերի 2005 թվականի N 1357-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիաների վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի թիվ 864 որոշման «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-Ն, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերակազմակերպելու մասին.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-ին 26.11.03թ. տրամադրված

N Կ-XX-000401 լիցենզիան, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 30.09.03թ. տրամադրված N Կ-XX- 000288 լիցենզիան, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 15.12.03թ. տրամադրված N Կ-XX-000421 լիցենզիան վերաձևակերպել «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայում համապատասխան փոփոխությունների կատարումը և տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։