Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-12-25-ից մինչև 1999-11-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

գործել է մինչև 1999-11-23Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը վերջին երեք տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաև մինչ այդ Հայաստանից դուրս բնակվող և այլ պետության քաղաքացիություն ձեռք չբերած ու մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հյուպատոսական հաշվառման կանգնած ծագումով հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները:

(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։