Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-04-28-ից մինչև 2002-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը

գործել է մինչև 2002-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը

Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կարող է զրկվել, եթե նա`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան և, մշտապես բնակվելով արտասահմանում, յոթ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չի կանգնել.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել կեղծ տվյալների կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը խախտելով` ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։