Գլուխ 3 · ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից
Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: