Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում

գործել է մինչև 2015-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:

(16-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։