Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:
Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Քաղաքացիությունը փոխելը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: