Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«5» դեկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 1995 թ. N 95

Քաղ. Երևան

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշ ձեռնարկություններում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակի բարելավման, արտադրական գործընթացի կայունացման, շրջանառու միջոցների համալրման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կամոյի «Գեղամա» բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի «Ավտոգենմաշ» բաժնետիրական ընկերությունն ազատել 1995 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և չվճարված տույժերից` համապատասխանաբար Կամոյի «Գեղամա» բաժնետիրական ընկերությունը` 152983,0 հազ. դրամի և Վանաձորի «Ավտոգենմաշ» բաժնետիրական ընկերությունը` 43308,0 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Նաիրիտ» ԳԱՄ-ն ազատել 1995 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից` համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն` 899743,0 հազ. դրամի և «Նաիրիտ» ԳԱՄ-ը` 594364,0 հազ. դրամի չափով:

3. Երևանի ոսկերչական գործարանն ազատել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված տույժերից ու տուգանքներից` 3538323 հազ. դրամ գումարի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 5-ից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։