Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունվարի 2006 թվականի N 22-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 04.11.05թ. N Վ-04 հանձնարարականը, N Վ-04 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 23.12.05թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Նորիկ Խաչատրյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին, այն է՝

հայտում որպես մասնագետներ ներկայացված են եղել դեղագործներ Աննա Թորոսյանը և Աշխեն Ղալեչյանը, սակայն ստուգման պահին փաստացի աշխատում էր բուժքույր Ջեմմա Բիշարյանը,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի 2004 թվականի մարտի 31-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000156 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։