Հոդված 3
Հոդված 3.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.
«Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը
1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) Անհատական ծանուցման համար
ա) տեքստի դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից
բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից
2) Հրապարակային ծանուցման համար յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից
2․ Եթե անհատական ծանուցումը միաժամանակ և՛ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»։