Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ՆԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունվարի 2006 թվականի N 23-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանի դեղատնային գործունեության լիցենզիայի

գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, ՀՀ առողջապահության փոխնախարարի 16.11.05թ. N Ա-014 հանձնարարականը, N Ա-014 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 23.12.05թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխությունների մասին և այդ փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) հայտում որպես մասնագետ ներկայացված է եղել դեղագործ Ս. Մուրադյանը, սակայն ստուգման պահին փաստացի աշխատում էր Մ. Տանուտերյանը,

բ) փաստացի դեղատնային կրպակի ընդհանուր մակերեսը 16 քմ է: Դեղատնային կրպակում բացակայում են սանհանգույցը և գրասենյակը/հանգստի սենյակը,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանի 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000137 լիցենզիան՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։