Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ

Հոդված 13. Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

(վերնագիրը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(13-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։