Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
(1-ին հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)