Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ներդիրի կամ հավաստագրի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ (ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ
Հոդված 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ներդիրի կամ հավաստագրի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ (ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Օրենքով սահմանված դեպքերում տեսչական մարմնի ղեկավարը խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, ներդիրի, իսկ պատասխանատու մասնագետի դեպքում հավաստագրի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:
Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, լրաց., փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)