Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 20. Գործի վերաբերյալ որոշման հանձնումը
Հոդված 20. Գործի վերաբերյալ որոշման հանձնումը
Գործի վերաբերյալ որոշումը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտին (պատասխանատու անձին) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: Որոշումը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշումն ուղարկվում է, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում գրանցման մատյանում:
(20-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-432-Ն)