Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքաշինական գործունեության բնագավառում աշխատանքներ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վրա:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքաշինության գործունեության սուբյեկտները քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության գործունեության սուբյեկտների հետ հավասար հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
(3-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)