Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-23-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 54. Համապատասխան նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 54. Համապատասխան նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)

1. Համապատասխան նախարարությունը կազմակերպում, ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Համապատասխան նախարարը`

1) կազմակերպում է և ընդհանուր վերահսկողություն իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ.

4) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

5) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

6) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.

7) հաստատում է իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվությունների և արձանագրությունների ձևերը.

8) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցը կազմելու և տրամադրելու կարգը.

9) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները.

10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(54-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, 23.05.18 ՀՕ-335-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։