Հոդված 57. Պրոբացիայի ծառայության կամավորը
Հոդված 57. Պրոբացիայի ծառայության կամավորը
1. Կամավորները պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով անվճար հիմունքներով մասնակցում են վերջինիս գործառույթների իրականացմանը` որպես օժանդակողներ:
2. Կամավորները ներգրավվում են պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
3. Պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրում նշվում են կամավորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները հաստատում է համապատասխան նախարարը:
4. Իրենց գործունեության ընթացքում կամավորները պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել այն երրորդ անձանց:
5. Կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
(հոդվածը 14.06.23 ՀՕ-210-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)