Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-23-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 13. Տնային կալանքի և վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 13. Տնային կալանքի և վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պրոբացիայի շահառուին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում քրեական վարույթն իրականացնող մարմնին:

2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, կազմակերպությունների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։