Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ

Հոդված 36. Ծանուցման եղանակները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Ծանուցման եղանակները

1. Տարածքային մարմինը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատշաճ ծանուցել պրոբացիայի շահառուին:

2. Պրոբացիայի շահառուի ծանուցումը կատարվում է`

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվողի գրավոր համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:

3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա՝ տարածքային մարմին ներկայանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։