Գլուխ 9 · ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ
Հոդված 36. Ծանուցման եղանակները
Հոդված 36. Ծանուցման եղանակները
1. Տարածքային մարմինը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատշաճ ծանուցել պրոբացիայի շահառուին:
2. Պրոբացիայի շահառուի ծանուցումը կատարվում է`
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվողի գրավոր համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով.
3) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա՝ տարածքային մարմին ներկայանալը:
(36-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-419-Ն)