Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ԱՐՄԱՆ ՉԱՐՉՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունվարի 2006 թվականի N 24-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Արման Չարչյանի դեղատնային գործունեության լիցենզիայի

գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 20.10.05թ.N Ս-055 հանձնարարականը, N Ս-055 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 23.12.05թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Արման Չարչյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին, այն է՝

ստուգման ժամանակ պարզվել է, որ փոխված էր դեղատնային կրպակի դեղագործը, սակայն համապատասխան տեղեկություն չի ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել Ա/Ձ Արման Չարչյանի 2002 թվականի դեկտեմբերի 2-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000037 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։