Գլուխ 7 · ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ
Հոդված 38. Կոլեկտիվ նշանի գրանցման անվավերության հիմքերը
Հոդված 38. Կոլեկտիվ նշանի գրանցման անվավերության հիմքերը
Բացի սույն օրենքով նախատեսված ապրանքային նշանների անվավերության հիմքերից, կոլեկտիվ նշանի գրանցումը կարող է իրավունքների պաշտպանության գործով ներկայացված հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա անվավեր ճանաչվել, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջներին, բացառությամբ, եթե կոլեկտիվ նշանի իրավատերը կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է այդ անհամապատասխանությունը։